04/07/2019 19:58
Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հնարավոր հրաժարումը Թուրքիային F-35-ների մատակարարումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հնարավոր հրաժարումը Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից, հայտնում է NTV-ն։
«Եթե հաճախորդ ունեք, որը կարգապահ գումար է վճարում, ինչպե՞ս կարող եք չտալ նրան այն, ինչ նա ուզում է։ Դա կոչվում է թալան։ Մենք ներկա պահին վճարել ենք 1,4 մլրդ դոլար։ Մեր զինվորականներն ու օդաչուները ուսուցում են անցել։ Չորս ինքնաթիռ են մեզ տվել, մնացածը թողել են», - ընդգծել է նա։