04/07/2019 12:02
Մարիինյան թատրոնի 93-ամյա աշխատակցի սպանության գործով մեղադրվող ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է մահացած
Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանը, որը մեղադրվում է Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության համար՝ քաղաքային դատարանի կալանավայրում մահացած է հայտնաբերվել, «Интерфакс»-ին հայտնել են քաղաքի դատարանների միասնական մամուլի ծառայությունից:
«Դատավճիռը հրապարակվել էր երեկ մոտ 18.00-ին, որից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի կալանավայր: Մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ Նարոյանը մահացած է հայտնաբերվել՝ կախված վիճակում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Չորեքշաբթի դատարանը հրապարակել է 93-ամյա Նինա Մացինայի սպանության գործով ՀՀ երկու քաղաքացու ու ևս մեկ կնոջ մեղադրական վճիռը:
Սենիկ Նարոյանը, Ռազմիկ Հակոբյանը և Գալինա Հուսեյնովան ձերբակալվել են 2017 թ. դեկտեմբերին: Ըստ քննության վարկածի՝ Հուսեյնովան մի քանի ամիս շարունակ խնամելով թոշակառու, երկրորդ խմբի հաշմանդամ Մացինային, որոշել է սպանել նրան` շահադիտական նկատառումներով: Դա իրագործելու համար համար նա ներգրավել է իր ծանոթներ Նարոյանին և Հակոբյանին:
Սպանությունը կատարվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ Վարշավսկու փողոցում գտնվող տանը: Հուսեյնովան բնակարանի դուռը բացել է Նարոյանի առջև, որն էլ խեղդամահ է արել տարեց կնոջը: Հակոբյանը հետևում էր շուրջը տիրող իրավիճակին: Դրանից հետո եռյակը սկսել է բնակարանի խուզարկությունը՝ գողանալով տուժողի բանկային քարտը, նաև հեղինակավոր երգչի ինքնագրով հին լուսանկարը: Քարտից գումար կանխիկացնել չի հաջողվել, քանի որ չեն իմացել PIN-ծածկագիրը:
Սպանված 93-ամյա Մացինան վերապրել է Լենինգրադի շրջափակումը՝ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին:
Նա Մարիինյան թատրոնի հնագույն աշխատակիցն էր, աշխատում էր հաստատության երաժշտական նոտաների հիմնադրամի գրադարանում: