04/07/2019 19:26
Մենք հպարտ ենք, որ տասնամյակներ անց դու շարունակ անհասանելի ես. «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նշում է սիրված արտիստի 89-ամյակը
ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 89 տարեկան: Այդ կապակցությամբ համացանցում բոլորն են հիշում սիրված արտիստին՝ մեջբերելով նրա կողմից արված՝ թևավոր խոսք դարձած արտահայտություններ:
Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի ֆեյսբուքյան էջում ևս տեղադրվել են լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ թատրոնի անձնակազմը՝ թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյան կրտսերի գլխավորության, Արցախում, որտեղ ներկա պահին գտնվում է հյուրախաղերով, տոնում է դերասանի ծնունդը: Լուսանկարներին կից գրված է.
«Մենք աշխատում ենք քո անվան թատրոնում: Մենք հպարտ ենք, որ տասնամյակներ անց դու շարունակ անհասանելի ես: Մենք քո ծնունդը ուրախ ենք նշում: Այս անգամ՝ Արցախում»: