05/07/2019 14:54
Սահմանադրության մեջ ինչ կա՝ մեզ համար պարտադրող է. Սերժ Սարգսյան
Այսօր Արագածոտնի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ հրաժարվել է պատասխանել ղարաբաղյան բանակցությունների մասին հարցերին։
Իսկ Սահմանադրության օրվա խորհրդի հետ կապված հարցին ի պատասխան ասել է.
«Շնորհավորում եմ Սահամանդրության օրվա կապակցությամբ ու բոլորին մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանենք մեր Սահամանդրությունը՝ անկախ նրանից լավ եք համարում, թե վատ եք համարում։ Գիտեք՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ և փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը։ Ինչ կա՝ մեզ համար պարտադրող է»։
Այլ հարցերի նա չի պատասխանել ու հեռացել է։