05/07/2019 10:17
«Ժամանակ». Բողոքի ակցիաներ՝ եվրոպական որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու նպատակով
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վալերի Օսիպյանի եղբորորդու դեմ հարուցված քրեական գործը կարճման փուլում է: Տուժող կողմը փորձում է ցույց տալ, որ իրենք դժգոհ են քննության արդյունքներից, և շարունակելու են բողոքի ակցիաները: Մասնավորապես, տուժողի մայրը բողոքի ցույցեր է կազմակերպում կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Չնայած բազմաթիվ հերքումներին, մեզ հայտնի է դարձել, որ բողոքի ակցիաներն իրականացվում են եվրոպական որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու նպատակով հիմքեր ապահովելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։