05/07/2019 13:02
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Վիետնամում, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:
Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին:
Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:
Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։