05/07/2019 15:50
Վաշինգտոնում` Սպիտակ տան մոտ, ԱՄՆ դրոշն այրելու համար երկու մարդ է ձերբակալվել
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները կալանավորել են 2 մարդու, որոնք ամերիկյան դրոշն այրել էին Սպիտակ տան մոտ՝ Անկախության օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ, հայտնում է «The Hill»-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ իրավախախտներից մեկը և 2 ոստիկան բժշկական օգնության կարիք են ունեցել, բայց ստացած վնասվածքները վտանգավոր չէին:
Ամերիկյան գաղտնի ծառայության ներկայացուցիչները «The Hill»-ին հայտնել են, որ մի մարդ կալանավորվել է ոստիկանի վրա հարձակվելու և դիտավորյալ հրկիզման, երկրորդը՝ «ոստիկանի աշխատանքին խոչընդոտելու և կալանավորելիս դիմադրություն ցույց տալու պատճառով»:
«Washington Examiner»-ի թղթակից Սթիվեն Նելսոնն իր թվիթերյան էջում դրոշի այրման հոլովակ է հրապարակել: Նա նաև հայտնել է, որ վետերան ներկայացած տղամարդը վերցրել է այրվող դրոշը։