05/07/2019 14:59
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,68 դոլարով՝ մինչև 63.18 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը հուլիսի 4-ին մնացել է անփոփոխ՝ ԱՄՆ անկախության տոնի առթիվ: