06/07/2019 13:55
Աշխարհի ամենահարուստ մարդն ամուսնալուծվել է
«Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից՝ Մաքքենզիից, հայտնում է «Bloomberg»-ը:
Ըստ գործակալության՝ Վաշինգտոն նահանգի Քինգ շրջանի դատավորը հուլիսի 5-ին ստորագրել է նրանց ամուսնալուծության փաստաթուղթը:
Սպասվում է, որ մինչև գործընթացի ավարտը՝ Բեզոսը նախկին կնոջը կփոխանցի «Amazon»-ի բաժնետոմսեր՝ 38,3 մլրդ դոլար արժողությամբ, ինչը թույլ կտա նրան զբաղեցնել «Bloomberg»-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում 22-րդ հորիզոնականը: