06/07/2019 09:53
«Ժամանակ». Մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի ունեցած արտոնության երկարաձգմանը դեմ են Ռուսաստանն ու Ղազախստանը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի ունեցած արտոնության երկարաձգման հարցը:
Սակայն այդ արտոնության երկարաձգմանը դեմ են ինչպես Ռուսաստանն, այնպես էլ Ղազախստանը, որտեղ ընդհանրապես օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման մասին ընդհանրապես լսել չեն ուզում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։