06/07/2019 11:25
Կալիֆոռնիայում երկրաշարժի հետևանքով շինություններ են վնասվել
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում երկրաշարժի հետևանքով մի շարք շինություններ են վնասվել, հայտնել են Սան Բերնարդինո օկրուգի հրշեջ ծառայությունից:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է 03.19 UTC (երևանյան ժամանակով 07.19-ին)՝ Կալիֆոռնիայի հարավում՝ կազմելով 7,1մագնիտուդ:
«Որոշ տներ տեղաշարժվել են, հիմքի վրա առաջացել են ճեղքեր, առկա է հիմնական պատերի փլուզում: Մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հրշեջները նրան օգնում են», - ասվում է ծառայության Twitter-ի էջում: