06/07/2019 12:54
Ռուսաստանը հույս ունի ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները
Մոսկվան հոսով է Վաշինգթոնի հետ ընդլայնել շփումները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, հայտարարել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
Անտոնովը հույս է հայտնել, որ շփումների ընդլայնումը կիրականանա նաև նախարարական մակարդակով: Նա նշել է, որ բանակցություններից հետո երկրները բազմաթիվ հարցեր պետք է քննարկեն, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել:
«Սակայն իրադարձությունների նման զարգացման համար պետք է ստեղծվի «բարենպաստ մթնոլորտ»», - ասել է դեսպանն՝ ընդգծելով.
«Ցավոք, այս պահին Կոնգրեսում շարունակում են գերիշխել հակառուսական տրամադրությունները, որոնք կասեցնում են մեր երկրի հարաբերությունները կարգավորելու Դոնալդ Թրամփի փորձերը»։
Հունիսի 28-ին Պուտինն ու Թրամփը բանակցություններ են անցկացրել ճապոնական Օսակայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը տևել է մոտ 1.5 ժամ: