08/07/2019 11:17
«Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել (տեսանյութեր)
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Վերջիններս աղբով լի տոպրակներ են բերել քաղաքապետարանի մուտքի մոտ։
«Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին». այս կոչով են նրանք իրականացրել իրենց ակցիան։ Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել ակցիան մինչև վերջ իրականացրել. ակցիայի մասնակիցները բերան են ենթարկվել ոստիկանական բաժին։
Նշենք, որ ակցիան նախաձեռնել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։