08/07/2019 19:27
Պետդումայում ցանկանում են արգելել Վրաստանից գինու և ջրի մատակարարումները
Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ հուլիսի 8-ին կայանալիք հանդիպման ժամանակ գերատեսչությունը կքննարկի վրացական գինու և ջրի մատակարարումը ռուսական տարածք, հաղորդում է РИА Новости-ն:
Պատգամավորի խոսքով՝ օրակարգում լինելու է նաև դեպի Վրաստան դրամական փոխանցումների արգելքի հարցը:
«Այսօր մենք Պետդումայի խորհրդում որոշում կկայացնենք` Վրաստանից գինու և ջրի մատակարարման վերաբերյալ», - ասել է Նևերովը: