08/07/2019 19:07
Զելենսկին Պուտինին առաջարկել է Ղրիմի հարցով բանակցություններ անցկացնել Մինսկում (Տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկում է Ղրիմի հարցի և Դոնբասի իրավիճակի շուրջ Մինսկում բանակցություններ անցկացնել:
«Այժմ ցանկանում եմ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. պե՞տք է զրուցել: Եկեք քննարկենք, թե ու՞մն է Ղրիմը և ո՞վ այնտեղ՝ Դոնբասում չկա», - հայտարարել է Զելենսկին:
Տեսաուղերձը նա հրապարակվել է Facebook-ի էջում:
Ընդ որում, նա ընդգծել է՝ Ուկրաինան չի հրաժարվում դիվանագիտական ոչ մի հանդիպումից: