08/07/2019 14:04
Իրանի ԱԳՆ-ն Ջիբրալթարում լցանավի կալանավորումը ծովահենության ակտ է որակել
Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տրույթի) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանավորումը ծովահենության ակտ է:
Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Լցանավի կալանումը ծովահենություն է:
Թեհրանը վճռականապես մերժում է նման գործողությունները, որոնք լարվածության սաստկացման են հանգեցնում տարածաշրջանում»,- մեջբերում է Մուսավիի խոսքը հեռուստաալիքը: Նա նաև նշել է, որ նավթատար նավը չի մտել որևէ տարածքային ջրեր: Մուսավին նշել Է, որ Իրանը շարունակում Է ձեռնարկել լցանվի ազատմանն ուղղված գործողություններ և կանոնավոր շփումներ է պահպանում եվրոպացի դիվանագետների հետ:
«Մենք Լոնդոնից պահանջում ենք հնարավորինս շուտ ազատել նավթատար նավը», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տիրույթի իշխանությունները հուլիսի 4-ին կալանել են Պանամայի դրոշի ներքո Grace 1 լցանավը՝ կասկածելով, թե այն նավթ է տարել Սիրիա ի խախտումն պատժամիջոցների: