08/07/2019 14:35
Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին, հայտնել է սերբական Blic հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Նշվում է, որ Սերբիա Մակրոնի այցի գլխավոր թեմաներ կդառնան Կոսովոյի իրադրությունը և Եվրամիությանը Սերբիայի անդամակցության հարցը:
Թերթի տվյալով՝ այցի ծրագիրը ներառում է բանակցություններ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, պատվիրակությունների ընդլայնված հանդիպում, նաև այցելություն Բելգրադի պաշտպանների հուշահամալիր և Կալեմեգդանում Ֆրանսիային շնորակալության հուշարձան: