08/07/2019 19:30
Պուտինը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի մասին օրինագիծը ներկայացրել է Դումա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը, նշված է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում:
Վավերացման ներկայացված 2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ և երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ Աստանայում:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը, մտցվում են ՀԱՊԿ-ում մշտական և լիազոր ներկայացուցչի (ՀԱՊԿ-ում լիազոր ներկայացուցչի փոխարեն), գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները և սահմանվում է դրանց հասկացությունը:
Այս արձանագրությամբ նաև հաստատվում են արտոնություններ ու անձեռնմխելիություն ոչ միայն գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների համար, այլև նրա տեղակալների ու նրանց ընտանիքի անդամների համար՝ այն ծավալով, որը նախատեսված է 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով: