08/07/2019 17:04
Որոշ շրջանակների կողմից մեր մայրաքաղաքի գրավման կոչերին ծիծաղով, մյուս կողմից էլ մտահոգությամբ ենք վերաբերում. Ուրիխանյան (Տեսանյութ)
Մեր մայրաքաղաքի գրավման մասին կոչերին ծիծաղով և մտահոգությամբ ենք վերաբերում, 2019 թվականի հուլիսին Լյուքսենբուրգում կայացած ԵԱՀԿ ԽՎ 28-րդ ամառային նստաշրջանի ժամանակ ասել է ԲՀԿ-ական պատգամավոր, Տիգրան Ուրիխանյանը:
«Որոշ շրջանակների կողմից հնչող կոչերին՝ ուղղված մեր մայրաքաղաքի գրավմանը, մենք մի կողմից ծիծաղով, մյուս կողմից էլ մտահոգությամբ են վերաբերում», - ասել է Ուրիխանյանն՝ ավելացնելով.
«Ռազմական տեխնիկայի, մարդկային ռեսուրսների հավաքագրումը, նախապես չհայտարարված լայնածավալ զորավարժությունները մեր տարածաշրջանում, որն իմ կարծիքով միջազգային հանրությանն անտեսել է, արտացոլվում են միակողմանի փաստաթղթի տեսքով, որը հակասում է ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին, տրամաբանությունն ու միջազգային մի շարք իրավական ակտերին»:
Միևնույն ժամանակ պատգամավորը ընդգծել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը մնացել է իր բարձունքում՝ ցուցադրելով օբյետիվ և անկողմնակալ վերաբերմունք:
Մանրամասները՝ տեսանյութում: