08/07/2019 19:18
Թրամփը որոշել է լրագրողներ ուղարկել անօրինական միգրանտների կենտրոններ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է իրավունք ունենան այցելելու անօրինական միգրանտների ժամանակավոր պահման կենտրոններ, հայտնում է CNN-ը:
«Ցանկանում եմ, որպեսզի մամուլը մտնի և տեսնի նրանց», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են լրագրողներին ցույց տալ անօրինական միգրանտների որոշ կենտրոններ։
Նա նաև ավելացրել է, որ ներկայումս նման կենտրոնները գերլցված են։