08/07/2019 14:20
Ռադայում կոչ են արել զրկել NewsOne-ին արտոնագրից՝ Ռուսաստանի հետ հեռուստակամրջի համար
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը կոչ է անում երկրի Ազգային Անվտանգության ծառայությանն արձագանքել ռուսական «Россия 1» հեռուստաալիքի և տեղական NewsOne-ի միջև հեռուստակամրջի անցկացման անոնսին:
«Ցանկանում եմ այսօր Ուկրաինայի Ազգային Անվտանգության ծառայությանը կոչ անել անհապաղ արձագանքել Ուկրաինայի օրենքների խիստ խախտմանը: Նաև կոչ եմ, անում հեռուստատեսության և ռադիոյի հարցերով Ազգային խորհրդին անհապաղ դիտարկել հարցը, որպեսզի NewsOne-ին զրկի հեռարձակման արտոնագրից», — պաշտոնյայի խոսքը մեջբերում է Интерфакс-Украина-ն:
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն իր հերթին նշել է հեռուստատեսության և ռադիոյի հարցերով Ազգային խորհուրդն իրավասու է ազդել NewsOne-ի վրա: