09/07/2019 16:28
Aviasales. Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս այլընտրանք չեն դարձել ռուս զբոսաշրջիկների համար՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո
Ռուսաստանից Վրաստան թռիչքների կասեցումից, ինչպես նաև տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելուց հետո՝ դեպի Վրաստան տոմսերի գինն աճել է մոտ 13 տոկոսով: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Biletix» ագրեգատորի գլխավոր տնօրեն Իգոր Կոնստանտինովը:
Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը՝ «Aviasales»-ի PR տնօրեն Յանիս Դզենիսն իր հերթին նշել է, որ սպասարկման մասնագետները չեն նկատում այլ երկրների տարածքով դեպի Վրաստան տոմսերի ամրագրումների ավելացում:
Դզենիսն ավելացրել է՝ «Aviasales»-ի փորձագետները կանխատեսում էին, որ զբոսաշրջիկները Վրաստանի փոխարեն կընտրեն Ադրբեջանի և Հայաստանի ուղղությունները:
«Մենք սպասում էինք, որ ռուսները կնախընտրեն Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն մինչ օրս զբոսաշրջիկները չեն օգտագործել այդ երկրները՝ որպես հանգստի այլընտրանքային տարբերակ», - ասել է նա: