09/07/2019 09:43
«Փաստ». Փակ հանդիպում՝ «պրոպագանդայի» կենտրոնում
«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շրջանում դարձել է հանրային քննարկումների, որոշ դեպքերում նաև՝ սուր քննադատության թիրախ, քանի որ հանդիպել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Իշխանություններն իրենց հերթին հետաքրքիր տակտիկա են ընտրել դեսպանի հետ համագործակցության համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, անցած շաբաթվա սկզբին դեսպանը հանդիպում է ունեցել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
Ըստ մեր աղբյուրների, հանդիպումը եղել է փակ ձևաչափով: ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեսպանի՝ վերոնշյալ հանդիպումների վերաբերյալ բավականին բացասական դիրքորոշում են ունեցել, իսկ հանդիպումն, ըստ մեր տեղեկությունների, անցել է բավականին թեժ մթնոլորտում»: