09/07/2019 19:37
Տեղի է ունեցել Հունաստանի նոր կառավարության երդմնակալության արարողությունը
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ երդում է տվել նախագահական պալատում:
Արարարողության հեռարձակումը վարել է ERT պետական հեռուստատեսությունը:
Արարողությունը տեղի է ունեցել նախագահական պալատում՝ Հունաստանի պետության ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համանման երդում է տվել երկուշաբթի օրը:
Նույն օրվա երեկոյան նա հայտարարել է նոր կաբինետի կազմը, որտեղ, բացի վարչապետից, մտել է 50 մարդ՝ 18 նախարարներ, նախարարների երկու առաջին տեղակալներ և 30 նախարարների տեղակալներ: Կառավարության նախագահի տեղակալ է դարձել իրավաբան Պանայոտիս Պիկրամենոսը, որը 2012 թվականին նշանակվել էր նախարարների կաբինետի ժամանակավոր ղեկավար՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով: