09/07/2019 18:01
Դալայ լաման պատմել է Թրամփի նկատմամբ իր վերաբերմունքի մասին
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամա XIV-ը Հնդկաստանի իր նստավայրում միջազգային համաժողովի ժամանակ հայտնել է, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Վերջին շրջանում ես ծայրահեղ եմ տրամադրված ամերիկացի նախագահի նկատմամբ… Ինձ դուր չի եկել նրա արտահայտած միտքն այն մասին, որ Ամերիկան առաջին տեղում է: Նման երկիրը չպետք է միայն իր մասին մտածի», - նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Դալայ լաման ընդգծել է, որ այդ մոտեցումը շատ նեղ է: