09/07/2019 19:21
Կրեմլում խոսել են Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, հայտնում է РИА «Новости»-ն:
Նրա խոսքով՝ որոշումը կկայացնեն նախարարական կաբինետն ու նախագահը: Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Պետական Դումայի պատգամավորները կոշտ դիրքորոշում ունեն պատժամիջոցների վերաբերյալ:
«Մենք դրա մասին ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։