09/07/2019 19:52
Պուտինը ռուս տղային ոսկեգույն ռետրիվերի ձագ է նվիրել
Կրասնոյարսկցի 12-ամյա Արսենի Ֆյոդորովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ոսկեգույն ռետրիվերի ձագ է նվեր ստացել։
Ինչպես տեղեկացնում է Կրասնոյարսկի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը, մինչ այդ դպրոցականը նամակ էր գրել պետության ղեկավարին՝ խնդրելով իրեն հենց այդ ցեղատեսակի շուն նվիրել։
Տղան աուտիստ է և սովորում է հատուկ դպրոցի հինգերորդ դասարանում։ Շան ձագին նրան է հանձնել տարածաշրջանի կրթության նախարար Սվետլանա Մակովսկայան։
«Պետության ղեկավարը շատ նամակներ է ստանում, բայց նա հենց քո նամակն է ընտրել։ Դու շուն էիր խնդրել, որ կողքիդ միշտ հավատարիմ ընկեր ունենաս։ Համոզված եմ, որ դուք կընկերանաք և միասին շատ ժամանակ կանցկացնեք», - ասել է նախարարը։