09/07/2019 14:04
Արգենտինայի նախկին նախագահը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուային ծանր վիճակում երկուշաբթի շտապ հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է Todo Noticias լրատվական պորտալը՝ հղում անելով նախկին նախագահի ընտանիքի շրջապատին:
Նշվում է, որ 81-ամյա նախկին նախագահը, որը պաշտոնը զբաղեցրել է 1999-2001 թվականներին, Բուենոս Այրեսի Alexander Fleming կլինիկա է տեղափոխվել սրտային և երիկամային անբավարարությամբ: Դե լա Ռուայի շրջապատից հայտարարել են, թե չնայած նրա վիճակը շարունակում է ծանր մնալ, նա հույսը չի կորցնում:
Todo Noticias-ի տեղեկություններով՝ դե լա Ռուային հունվարին շտապ հոսպիտալացրել էին սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նրան դուրս էին գրել միայն մեկ ամիս հետո: 2018 թվականին ևս նախկին նախագահի մոտ առողջական լուրջ խնդիրներ էին նկատվել: Այս ժամանակ նա սրտի 2 կաթված էր տարել: