09/07/2019 18:26
Ռուսաստանի հետ տեսակամուրջ անցկացնելու գաղափարի պատճառով «NEWSONE»-ում ստուգումներ կանցկացվեն
Հեռուստառադիոհեռարձակման Ուկրաինայի Ազգային խորհուրդը որոշում է կայացրել չհայտարարված ստուգումներ սկսել «NEWSONE»-ում՝ Ռուսաստանի հետ տեսակամուրջ անցկացնելու գաղափարի պատճառով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ստուգումների իրականացմանն աջակցում են կարգավորչի բոլոր անդամները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում օրինագիծ են պատրաստում Ռուսաստանի հետ տեսակամուրջներն արգելելու վերաբերյալ: