10/07/2019 09:53
«Հրապարակ». Նախկին դատախազը հնարավոր է որպես թեկնածու մասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հրաժարական ներկայացրեց Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Հրաժարականի տեքստում նա նշել է, որ Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելն անհամատեղելի է դարձնում իր աշխատանքը գլխավոր դատախազի պաշտոնում, որն ապակուսակցական պաշտոն է։
Տեղեկություն կա, որ Մոսիյանը հնարավոր է ՀՅԴ-ի կողմից առաջադրվի նախագահի թեկնածու։ Հուլիսի 7-ին ՀՅԴ Արցախի կազմակերպության ժողովը դիտարկել է նրա թեկնածությունը, իսկ ժողովից հետո հայտարարվեց, որ ՀՅԴ-ն կմասնակցի նախագահական ընտրություններին։ Այլ մանրամասներ չասվեցին։ Գլխավոր դատախազի պաշտոնում Բակո Սահակյանը դիտարկում է Մոսիյանի տեղակալ Սևակ Հակոբյանի թեկնածությունը»: