10/07/2019 10:03
«Հրապարակ». Թովմասյանը ՍԴ աշխատակազմին համեմատել է իր ընտանիքի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ իրավաբանները բանավիճում են՝ կա արդյոք ճգնաժամ Սահմանադրական դատարանում, թե ոչ, հուլիսի 8-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ աշխատակազմի հետ նշել է իր ծննդյան օրը։
Մեր տեղեկություններով՝ Թովմասյանը ՍԴ աշխատակազմին համեմատել է իր ընտանիքի հետ, ասել, որ ծննդյան տարեդարձը սովորաբար նշում են ընտանիքի հետ։ Սահմանադրական ճգնաժամի, դրա հնարավոր հանգուցալուծման մասին նա ոչինչ չի հայտնել, իր վերջին դիրքորոշումն այդ հարցերի մասին հայտնել է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը»: