11/07/2019 10:40
Պենտագոնի ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդը Մարկ Էսփերն է
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդը Մարկ Էսփերն է, հայտնում է Military Times թերթը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին:
Ներկայումս Էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատարն է: Պենտագոնի ղեկավարի պաշտոնի հաստատման ընթացակարգի համաձայն՝ պաշտոնակատրի կարգավիճակում գտնվող անձը չի կարող զբաղեցնել նախարարի պաշտոնը: Ընդ որում՝ հրատարակությանը հայտնի է դարձել, որ ժամանակավորապես Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը: Բացի դրանից, Պենտագոնի նոր ղեկավարը պետք է նշանակվի մինչև հուլիսի վերջը:
Ելնելով դրանից՝ Military Times-ը եզրակացության հանգում, որ Պենտագոնը կգլխավորի հենց Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Դրա համար Էսփերը կարող է Սենատի կողմից հաստատման ժամանակ զբաղեցնել (ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարի)՝ իր նախորդ պաշտոնը: