10/07/2019 11:29
Թրամփը կարող է վետո դնել Պենտագոնի բյուջեի՝ 733 մլրդ դոլարի քննարկվող նախագծի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վետո դնել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող 2020 ֆինանսական տարվա, որն սկսվում է նոյեմբերի 1-ին, պաշտպանական բյուջեի՝ 733 միլիարդ դոլարի նախագծի վրա, եթե երկու պալատների օրենսդիրները դրան հավանություն տան, ասված է Սպիտակ տան տարածված՝ 10-էջանոց հայտարարության մեջ:
Ամերիկյան կառավարությունը դժգոհ է, որ օրենսդիր մարմնի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող ստորին պալատը Պետագոնին է հատակցնում 733 միլիարդ դոլար՝ ավելի վաղ պահանջված 750 միլիարդ դոլարի փոխարեն: Եթե բյուջեի նախագծի այդ տարբերակն իր ներկայիս տեսքով ներկայացվի նախագահին, նրա խորհրդականները նրան խորհուրդ կտան վետո դնել» փաստաթղթի վրա, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Այնտեղ նաև նշված է, որ «(օրինագծի) մի շարք դրույթներ խորն անհանգստություն են առաջացնում»: