10/07/2019 12:28
Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար. Տուսկ
Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար, Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Իմ այցելությունն ապացույց է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին։ Այսօրվա քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։ Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ կշարունակի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրել», - նշեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ինքը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են եղել օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավուքնների հանդեպ հարգանքի հարցերում։