11/07/2019 13:47
Շուրջ 25 մլրդ ՀՀ դրամ անհրաժեշտ կլինի 2020-ից կենսաթոշակների բարձրացման համար. Ատոմ Ջանջուղազյան
2020 թվականի կենսաթոշակների բարձրացման համար լրացուցիչ գումարների տրամադրման գնահատված չափը շուրջ 25 մլրդ ՀՀ դրամ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Այդ թիվը վերջնական պարզ կլինի, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերները հստակ կնշեն», - ասաց նախարարը։
Հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին կլինի այն, Ջանջուղազյանը պատասխանեց.
«Բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն են և ներգրավվող պարտքն է, չունի»։
Հիշեցնենք՝ կառավարությունը հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն որի՝ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։