11/07/2019 19:44
Ռադան վավերացրել է Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը
Ուկրաինայի խորհրդարանն այսօր կայացած նիստում վավերացրել է Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Դրան կողմ է քվեարկել 230 խորհրդարանական՝ անհրաժեշտ 226 ձայնի պայմաններում:
Ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը երկրների միջև ստորագրվել էր հունվարի 21-ին:
Ընդ որում՝ առևտրային ցանցերին մատակարարողների ուկրաինական ասոցիացիան կարծում է, որ Իսրայելի հետ ԱԱԳ-ի շրջանակում համագործակցությունը ոչ այնքան շահավետ է լինելու՝ իսրայելական շուկաներ մուտք գործելու կոշտ պայմանների պատճառով: