11/07/2019 18:44
ԱՄՆ-ն դիտարկում է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մեղմանցման հնարավորությունը
Միացյալ Նահանգները դիտարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցների դադարցեման հնարավորությունը՝ 12-ից 18 ամիս ժամկետով։ Որպես պայման՝ ԱՄՆ-ն նշում է Յոնբյոնի միջուկային կենտրոնի վերացումն ու ամբողջ միջուկային ծրագրի սառեցումը, հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի աղբյուրի:
Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին, որոնք սահմանափակում են ածխի և տեքստիլի արտահանումը ԿԺԴՀ-ից, որոնք երկրի համար եկամտի հիմնական աղբյուրն են: Ինչպես նշել է գործակալությունը, այդ միջոցները երկու երկրներին կօգնեն հասնել փոխզիջման՝ այս տարվա փետրվարին Վիետնամում նրանց երկրորդ գագաթնաժողովի ձախողումից հետո:
«Սպիտակ տունն աշխաքային խմբերի մակարդակով բանակցություններ սկսվելուց հետո ցանկանում է որոշել այն պայմանները, որոնց դեպքում կարող է սկսվել ԿԺԴՀ-ի միջուկազերծման գործընթացը», - նշել է աղբյուրն՝ ավելացնելով, որ պատժամիջոցների դադարեցման ժամկետը կարող է երկարացվել, եթե այդ գործընթացն առաջ գնա «լավ տեմպրով»: