11/07/2019 14:22
Չինաստանի Հունան նահանգում տեղատարափ անձրևները խլել են 11 մարդու կյանք
Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան նահանգում նախորդ շաբաթ օրվանից շարունակվող տեղատարափ անձրևները խլել են 11 մարդու կյանք, ևս վեցն անհետ կորած են համարվում, ասվում է ՉԺՀ ջրհեղեղների և երաշտի դեմ պայքարի պետական շտաբի հաղորդագրության մեջ:
Աղետի գոտում հայտնվել է 10 քաղաք, 76 ավան և ընդհանուր առմամբ՝ 2.8 միլիոն մարդ:
Ուղիղ տնտեսական վնասն այս պահին գնահատվում է 5,3 միլիարդ յուան (մոտ 781 միլիոն դոլար):
Իշխանություններն անվտանգ վայրեր են տարհանել 257 հազար մարդու: Արտակարգ օգնության կարիք ունի ավելի քան 100 հազար մարդ: