10/07/2019 13:11
Հնդկաստանում առնվազն 63 հազար մարդ է տուժել ջրհեղեղների պատճառով
Հնդկաստանի Ասսամ նահանգում առնվազն 63 հազար մարդ է տուժել ջրհեղեղների պատճառով, որոնք սկսվել են ամպրոպներով ուղեկցվող անձրևների հետևանքով նախորդ շաբաթվա վերջին, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ հեղեղվել է 145 գյուղ, որոնց թիվը շարունակում է աճել: Բնական աղետը 27 շրջաններից 8-ի վրա է անդրադարձել:
Իշխանությունները բնակիչներին շտապ տարհանում են բախստականների տեղակայման ճամբարներ, որոնցում արդեն ավելի քան 200 հազար մարդ կա: