11/07/2019 11:30
Վենեսուելայում ընդդիմության հետ բանակցությունների ընթացքը հաջող են համարում
Վենեսուելայի Կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսն իր Twitter-յան էջում հայտարարել է, որ ընդդիմության հետ ավելի վաղ մեկնարկած բանակցությունների ընթացքը հաջողված է:
«Բարբադոսում ավարտվել է խաղաղության մասին բանակցությունների սեղանի շուրջ հերթական օրը: Անհամաձայնությունները լուծում են ստանում՝ կառուցողական և խաղաղ միջոցներով: Կարծիքների հաջող փոխանակումը տեղի է ունենում Նորվեգիայի կառավարության միջնորդությամբ», — գրել է նա: