11/07/2019 18:01
Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախագիծն, իրականացման փուլում է
Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախագիծն, իրականացման փուլում է։
«Թարգմանությունը Աննա-Մարիա Մաթթարի կողմից ավարտվել է, գիրքը ներառված է «Rubinstein» հրատարակության աշնանային հրատարակությունների կատալոգում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը։
Թարգմանությունն իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության աջակցության շնորհիվ», - Facebook-ի իր էջում գրել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։