12/07/2019 09:40
«Ժամանակ». Համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլև անգամ նրանց ազգականներից
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրված տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ակտիվորեն լծվել է իր կուսակցական պարտականությունների կատարմանը:
Նրա հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: Պապիկյանը հանձնարարել է պետական համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլև անգամ նրանց ազգականներից»: