12/07/2019 09:52
«Ժողովուրդ». Նախշուն Տավարացյանի երդման ելույթի ժամանակ Զարուհի Նաշխքարյանը, դուռը շրխկացնելով, նետեց՝ «Пративно»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել և նիստը դռնփակ է անցկացվել և այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել և վերջիններս միմյանց հետ զրուցելուց դժգոհում էին, թե իրենց վեթթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթթինգի ենթարկվեն:
Ինչևէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը և նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նաշխքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացնելով, նետեց՝ «Пративно»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները:
Հավելենք, որ բացի Տավարացյանից ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»: