12/07/2019 19:47
ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում և Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա և կքննարկեն ռազմական էսկալացիայի հնարավորությունը նվազեցնելու հարցը», - լրագրողներին ասել է ԵՄ դիվանագետներից մեկը։
Ըստ դիվանագետի՝ ԱԳՆ ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն։