12/07/2019 17:59
Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիային կոչ է արել ազատել Ջիբրալթարում կալանված լցանավը
Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնել Ջիբրալթարում (Պիրենեյան թերակղզու ափին, Մեծ Բրիտանիայի տարածք) լցանավի կալանավորումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք նաև պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բոլոր կողմերի օգտին է», - Մուսավիի խոսքը մեջբերում է «IRNA» գործակալությունը։
Նա ավելացրել է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ է անում ներքաշվել վտանգավոր խաղի մեջ»:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, ի հեճուկս կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»: