12/07/2019 20:07
Չինաստանն ամերիկյան ընկերություններին սպառնում է պատժամիջոցներով՝ Թայվանին զենք վաճառելու համար
Չինաստանն ամերիկյան ընկերություններին սպառնում է պատժամիջոցներով: Դա վերաբերում է այն ընկերություններին, որոնք սպառազինություն են վաճառում Թայվանին, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը:
«Հանուն պետական շահի ապահովման Չինաստանը պատժամիջոցներ է սահմանելու ամերիկյան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք կապ ունեն Թայվանին զենք վաճառելու հետ» , - ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: