12/07/2019 14:59
Եթե ուզում ենք ունենալ վիզաների ազտականացում, մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպական ստանդարտներին. Փոխվարչապետ
ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նիստում ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի կիրարկման քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ վիզաների ազատականացման գործընթացին։
«Եթե մենք սկսենք փորձ անել այս ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների ֆորմալ իրականացման ուղի ընտրել, դա փակուղի կլինի, որովհետև գլոբալ իմաստով ՍԵՊԱ-ն ունի հետևյալ տրամաբանությունը, եթե մենք ուզում ենք ունենալ վիզաների ազտականացում, նշանակում է, որ մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպական ստանդարտներին, հակառակ դեպքում՝ վիզաների ազատայկանացման գաղափարն ինքն իր իմաստը կկորացնի», - ասաց նա։
Փոխվարչապետը նկատեց, որ ասիմետրիկ կյանքի որակի դեպքում վիզաների ազտակաանցումը կբերի միգրացիայի, ինչը կողմերից ոչ մեկը չի ցանկանում:
«Ինձ թվում է՝ բոլորիս ցանկությունն է, որպեսզի ստանդարտները սիմետրիկ լինեն, որպեսզի մեծ տարբերություն չլինի կյանքի որակի հետ կապված», - ավելացրեց նա: