12/07/2019 19:13
Պեսկովը պրագմատիկ է անվանել Պուտինի և Զելենսկու զրույցը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հեռախոսազրույցը պրագմատիկ է անվանել:
«Ինչ վերաբերում է մթնոլորտին, դա երկու նախագահների առաջին զրույցն էր, այն ճանաչողական էր: Նախկինում որևէ շփում չի եղել», - ասել է Պեսկովը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների առաջին շփման փաստը շատ կարևոր է», - ավելացրել է մամուլի քարտուղարը:
Նա նշել է, որ «զրույցը կրում էր պրագմատիկ բնույթ»: Այն տևել է մոտ 20 րոպե: