12/07/2019 20:39
Թրամփը Լեհաստան կայցելի օգոստոսի 31-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 1-ին կմասնակցի Լեհաստանում անցկացվելիք հիշատակի արարողություններին՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցին, հայտնել է լեհական «Ռեչ պոսպոլիտա» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ամերիկացի առաջնորդը կարող է Լեհաստան ժամանել արդեն օգոստոսի 31-ին և մեկնել սեպտեմբերի 1-ին:
Այդ ընթացքում նա նաև մի քանի հանդիպումներ կանցկացնի լեհ քաղաքական գործիչների հետ և, հնարավոր է, այցելի այն օբյեկտներից մեկը, որոնցում տեղակայված են ամերիկացի զինծառայողները:
Հրատարակությունը նշում է, որ Լեհաստան Թրամփի այցի պաշտոնական հաստատում առայժմ չի եղել: