13/07/2019 11:24
Կիևում նռնականետով հարվածել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին
Անհայտ անձինք Կիևում նռնականետով հարվածել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին, ոստիկանությունը միջադեպը գնահատում է որպես ահաբեկչական ակտ, ասվում է հեռուստաալիքի կայքում:
Նախօրեին «112 Ուկրաինա» հեռուստաալիքը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ կապված ճնշումների և սպառնալիքների հետ, որոնք ստացվել են ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ուկրաինայի համար պայքարում» (Revealing Ukraine) ֆիլմի անոնսից հետո: